Ճնշակներ(компрессоры)



Շաբաթվա հարց

Բեռնում...

Գրանցվել


Հարգելի այցելու, ուրախ ենք ողջունել Ձեզ «ՕՎԱԼ» պլաստիկ ընկերության կայքէջում: «ՕՎԱԼ» պլաստիկ ընկերությունը արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասե տարաներ և այլ ապրանքատեսակներ (պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, բանկաներ, դույլեր, կանիստրներ և պլաստիկ այլ տարաներ, այդ թվում միկրոալիքային վառարաններում օգտագործման համար և այլն): Մեր ապրանքատեսակները լայն կիրառում են գտել սննդամթերքի արտադրությունում, բժշկության և դեղագործության մեջ, ինչպես նաև առօրյա կյանքում: Մեր ընկերությունը իրականացնում է նաև ֆլեքսոգրաֆիկ, տամպո և չոր օֆսեթ տպագրություն:


Զարգացող տեխնոլոգիաների և նոր ապրանքների արտադրության գիտելիքների բազայի հիման վրա արդեն շատ վաղուց կուտակվում է բավարար գիտական, տեսական և պրակտիկ պոտենցիալ, որը թույլ է տալիս կտրուկ վերելք կատարել թերմոպլաստիկ նյութերից վակուումային կաղապարման եղանակով ստացած ապրանքատեսակների տեխնոլոգիական գործընթացում:

Պլաստմասաները (պլաստիկ մասսաները) կամ պլաստիկները - դա օրգանական նյութեր են, որոնց հիմքում ընկած են սինթետիկ կամ բնական բարձրամոլեկուլյար միացումներ: "Պլաստմասսա" անվանումը նշանակում է, որ այդ նյութերը տաքացման և ճնշման ժամանակ կարողանում են ձևավորել, իսկ սառեցումից և պնդանալուց հետո պահպանել պահանջվող ֆորման: Կաղապարման գործընթացը ուղեկցվում է անցումով պլաստիկ դեֆորմացվողից դեպի ապակենման վիճակ: Պլաստմասսայի զարգացումը սկսվել է բնական պլաստիկ նյութերի օգտագործմամբ, ապա շարունակվեց քիմիապես մոդիֆիկացված նյութերի օգտագործմամբ և վերջապես հանգեց բոլորովին սինթետիկ մոլեկուլներին:


Պլաստմասսե արտադրանքը հատուկ մշակվում է ապակե, ճենապակե և մետաղական ապրանքների պրակտիկ և էժան փոխարինման նպատակով: Դրանք ունեն թեթև քաշ, բացարձակ ցածր էլեկտրական և ջերմային հաղորդունակություն, զգայուն չեն խոնավության ազդեցությանը և ֆիզիոլոգիապես անվնաս են: Բարի գալուստ պլաստիկի աշխարհ...


Նորություններ